Մադրիդի «Ռեալը» hուլիսի 15-ին պաշտոնապես ներկայացրեց Ալվարո Կարերասին՝ 50 միլիոն եվրոյով ձեռք բերելով նրան Լիսաբոնի «Բենֆիկայից»։ Նախագահ Ֆլորենտինո Պերեսը շնորհանդեսի ժամանակ դիմել է նորեկին։
«Ալվարո՛, դու երազում էրիր «Ռեալի» կազմում խաղալու մասին։ Այսօր քո երազանքն իրականացավ։ Դու հաղթահարել ես բազմաթիվ դժվարություններ և պայքարել ես՝ այստեղ հասնելու համար։ Այս օրը դու երբեք չես մոռանա»։
22-ամյա պաշտպանը «Արքայական» ակումբում կխաղա «18» համարի մարզաշապիկով և միանալու է թիմի նախամրցաշրջանային հավաքին՝ պատրաստվելով նոր մրցաշրջանին։