Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին պատասխանել է «Ռեալ Մադրիդի» կենտրոնական պաշտպան Էդեր Միլիտաոյի մասին հարցին: 27-ամյա ֆուտբոլիստը վերականգնվել է խաչաձև կապանների վնասվածքից:
Բրազիլացին փոխարինման է դուրս եկել ՊՍԺ-ի դեմ աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչ խաղում, որը նրա առաջին ելույթն էր խաղադաշտում անցյալ տարվա նոյեմբերից ի վեր:
«Էդեր Միլիտաոն վերադարձել է խաղադաշտ և նա կարևոր կլինի մեզ համար հաջորդ մրցաշրջանում, մենք ունենք նրա կարիքը», – «պենտակամպեոնների» մարզչի խոսքերը մեջբերում է Madrid Xtra-ն: