«Ռեալ Մադրիդում» հիասթափվա՞ծ են Վինիսիուս Ժունիորից

«Ռեալ Մադրիդի» ղեկավարությունը սկսել է կասկածել հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ պայմանագիրը երկարաձգելու նպատակահարմարության հարցում:

Լրագրող Խորխե Պիչոնի խոսքով՝ բանակցությունների հարցը հետաձգվել է առնվազն մինչև ամռան վերջ: Պնդվում է, որ Վինիսիուսի ապագան «Ռեալում» կախված կլինի առաջիկա մրցաշրջանի իրադարձությունների ընթացքից: Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ռեալ Մադրիդը» հիասթափված է Վինիսիուսից և պատրաստ է վաճառել խաղացողին:

Ըստ աղբյուրի՝ «Լիվերպուլը» արդեն պատրաստվում է առաջին առաջարկը անել բրազիլացու համար: 2024/25 մրցաշրջանում Վինիսիուսը խաղադաշտում անցկացրած 58 խաղերում խփել է 22 գոլ և կատարել է 19 գոլային փոխանցում: