ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը DAZN-ին տված հարցազրույցում պատմության լավագույն ֆուտբոլիստի կոչումը շնորհել է բրազիլացի լեգենդ Պելեին։
«Շատ տարիներ առաջ, երբ երիտասարդ էի, օգոստոսին այստեղ «Նյու Յորք Կոսմոսը» պետք է խաղ խաղար, և ինձ հրավիրեց իմ ընկեր Սթիվ Ռոսսը։ Մարզադաշտը լեփ-լեցուն էր, և երբ առաջին անգամ տեսա Պելեին, դա մի տեսակ նման էր Բեյբ Ռութի անունը լսելուն. այդքան մեծություն էր», – պատմել է Թրամփը։
Նա միակ խաղացողն է, ով երեք անգամ դարձել է աշխարհի չեմպիոն (1958, 1962, 1970), և Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում 92 հանդիպման մեջ դարձել է 77 գոլի հեղինակ։