«Լիվերպուլի» և «Այաքսի» նախկին ֆուտբոլիստ Ջորդան Հենդերսոնը վերադարձել է «Մառախլապատ Ալբիոն»։
35-ամյա կիսապաշտպանը «Բրենտֆորդին» է միացել ազատ գործակալի կարգավիճակով, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Հենդերսոնի աշխատանքային պայմանագիրը անգլիական ակումբի հետ նախատեսված է երկու տարվա համար։ Անցյալ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է Հոլանդիայի առաջնության 28 խաղի։
Ջորդանը խփել է մեկ գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։
Անգլիական Պրեմիեր լիգայի վերջին խաղաշրջանում «Բրենտֆորդը» զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի տասներորդ հորիզոնականը։