«Նյուքասլը» մոտ է նոր հարձակվող ձեռք բերելուն

Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» կենտրոնական հարձակվող Հյուգո Էկիտիկեյը մոտ է անգլիական «Նյուքասլ» տեղափոխվելուն։

Այս տեղեկատվությունը տարածել է Նիկոլո Շիրան։ Աղբյուրի փոխանցմամբ՝ գործարքի արժեքը կարող է կազմել 78 միլիոն եվրո։ Ընդգծվում է, որ 23-ամյա ֆրանսիացին արդեն համաձայնեցրել է «կաչաղակների» հետ անձնական աշխատանքային պայմանագրի պայմանները մինչև 2030 թվականը։

2024/25 մրցաշրջանում Էկիտիկեյը մասնակցել է 48 խաղի՝ հաշվի առնելով բոլոր մրցաշարերը, խփել է 22 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։ Անգլիական Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի առաջին տուրում «Նյուքասլը» արտագնա խաղում կհանդիպի «Ասթոն Վիլայի» հետ։ Խաղը կկայանա օգոստոսի 16-ին։