«Պորտուի» եզրային հարձակվող Ֆրանսիշկու Կոնսեյսաուն մերժել է Անգլիա տեղափոխվելու առաջարկը:
«Նոթինգհեմ Ֆորեսթը» և «Էվերթոնը» հետաքրքրված էին 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերով, և երկու ակումբներն էլ համաձայնել էին վճարել «Պորտուի» պահանջած 30 միլիոն եվրոյի հրաժարագինը:
Այնուամենայնիվ, ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի, պորտուգալացին մերժել է Պրեմիեր լիգայի երկու ներկայացուցիչներին էլ, քանի որ հույս ունի տեղափոխվել «Յուվենտուս» մշտական հիմունքներով և չի ցանկանում դիտարկել այլ տարբերակներ: