Անգլիական «Բրենտֆորդ» ակումբը փոխարինող է գտել Բրայան Մբեումոյին, ով պատրաստվում է մեկնել «Մանչեսթեր Յունայթեդ»։ Այս մասին իր սոցիալական ցանցերում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ եթե Մբեումոն հեռանա, «Մեղուները» կարող են բանակցություններ սկսել ֆուտբոլիստ Օմարի Հաչինսոնի հետ։
Ներկայումս 21-ամյա հարձակողական կիսապաշտպանը ներկայացնում է «Իփսվիչը», որը առաջնության ավարտին լքեց Պրեմիեր լիգան։ Անցյալ մրցաշրջանում խաղացողը, որի շուկայական արժեքը Transfermarkt պորտալի կողմից գնահատվում է 22 միլիոն եվրո, խաղադաշտում անցկացրել է 32 խաղ բոլոր հնարավոր մրցաշարերում, խփել է 3 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։