Վիկտոր Գյոկերեսի տեղափոխությունը «Արսենալ» կարող է չկայանալ

Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Գյոկերեսի տեղափոխությունը Լոնդոնի «Արսենալ» վտանգի տակ է, հաղորդում է Record-ը:

Լրագրողների տվյալներով՝ կողմերը սկզբում համաձայնության են եկել գործարքի շուրջ: «Արսենալը» պետք է պորտուգալական կողմին վճարի ֆիքսված 70 միլիոն եվրո՝ որպես հրաժարագնի կետ և տասը միլիոն՝ որպես բոնուս: Այժմ «Արսենալը» հայտարարել է, որ պատրաստ է տասը միլիոնի փոխարեն բոնուսների տեսքով վճարել միայն երեք միլիոն:

Վիկտորը պորտուգալական թիմում խաղում է 2023 թվականից: Այդ ժամանակվանից ի վեր շվեդ կենտրոնական հարձակվողը խաղացել է 102 խաղ, խփել 97 գոլ և կատարել 28 գոլային փոխանցում: