Սանտի Կասորլան երկարաձգել է պայմանագիրը Լա Լիգայի ակումբի հետ

«Ռեալ Օվիեդոյի» կիսապաշտպան Սանտի Կասորլան երկարաձգել է պայմանագիրը իսպանական Լա Լիգայի ակումբի հետ, հաղորդում է «Կապույտների» մամուլի ծառայությունը։

40-ամյա ֆուտբոլիստը, ով Իսպանիայի հավաքականի հետ երկու անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն, նոր պայմանագիր է կնքել «Ռեալ Օվիեդոյի» հետ մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։

Անցյալ մրցաշրջանում Կասորլան, ով նախկինում խաղացել է «Արսենալում» և «Վիլյառեալում», «Ռեալ Օվիեդոյի» կազմում անցկացրած 35 խաղում խփել է 5 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում՝ օգնելով ակումբին վերադառնալ Իսպանիայի բարձրագույն դիվիզիոն։