Էնցո Մարեսկա․ «Ապագայում այս մրցաշարն ավելի կարևոր կլինի, քան Չեմպիոնների Լիգան»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան խոսել է ակումբային աշխարհի առաջնությունում հաղթելու կարևորության մասին: Լոնդոնյան թիմը եզրափակչում 3-0 հաշվով ջախջախեց ՊՍԺ-ին՝ դառնալով մրցաշարի առաջին հաղթողը՝ ընդլայնված 32 թիմանոց ձևաչափին անցնելուց հետո:

«Ես իմ խաղացողներին ասացի, որ ապագայում ակումբային աշխարհի առաջնությունը նույնքան կարևոր կլինի, որքան Չեմպիոնների լիգան, կամ նույնիսկ ավելի կարևոր», – խաղից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Մարեսկան:

«Չելսին» Պրեմիեր լիգայում զբաղեցրեց չորրորդ տեղը և հաջորդ մրցաշրջանում կխաղա Չեմպիոնների լիգայում: Նոր ակումբային աշխարհի առաջնությունը կանցկացվի 2029 թվականի ամռանը։