Անգլիական «Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը սոցցանցերում անդրադարձել է թիմի ուղղությամբ հնչած քննադատություններին՝ ընդգծելով ակումբում սկսված դրական փոփոխությունները։
«Ամբողջ մրցաշրջանի ընթացքում մեր մասին շատ վատ բաներ էին խոսում, բայց մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ։ Էնցո Մարեսկան այս ակումբում կառուցում է մի բան, որը շատ յուրահատուկ է», – գրել է Պալմերը։
Հիշեցնենք, որ երեկ «Չելսին» Աշխարհի ակումբային առաջնության եզրափակչում 3-0 հաշվով վստահ հաղթանակ տարա Չեմպիոնների Լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի նկատմամբ։