«Չելսիի» դարպասապահ Ռոբերտ Սանչեսը գովասանքի խոսքեր է հղել թիմի կիսապաշտպան Քոուլ Պալմերին՝ նրան համարվելով աշխարհում լավագույնը։ Այս մասին հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։
«Քոուլը լավագույնն է աշխարհում։ Եթե նույնիսկ նա դեռևս առաջինը չէ, ապա վստահ եմ՝ առաջիկա երկու-երեք տարվա ընթացքում անպայման կդառնա։ Նա բացառիկ որակներ ունի և խաղից խաղ ապացուցում է իր մակարդակը։ Նրա գործողությունները դաշտում իրական կախարդանք են։ Երբ Պալմերը գոլային պահ է ունենում, գրեթե միշտ իրացնում է այն», – նշել է իսպանացի դարպասապահը։
Հիշեցնենք, որ Քոուլ Պալմերը փայլուն խաղ է ցուցադրել ՊՍԺ-ի դեմ աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում՝ դառնալով երկու գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Նա ճանաչվել էր ինչպես եզրափակիչի, այնպես էլ ողջ մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ։