«Ռեալ Մադրիդը» պատրաստ է վաճառել բրազիլացի հարձակվող Ռոդրիգոյին, եթե նրա համար լավ առաջարկ լինի։
Լրագրող Նիկոլո Շիրայի խոսքով՝ հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն ունեն Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար ակումբները։ «Սերուցքայինները», իրենց հերթին, 24-ամյա բրազիլացու համար պահանջում են 120-130 միլիոն եվրո փոխհատուցում։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում Ռոդրիգոյին ձեռք բերելու «Արսենալի» և «Լիվերպուլի» ցանկության մասին։
Բրազիլացին «Արքայական ակումբում» խաղում է 2019 թվականի հուլիսից։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը «Ռեալի» հետ լրանում է 2028 թվականի հունիսի վերջին։ Transfermarkt-ը հարձակվողի արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո։