Քրիստիան Մոսկերան կարիերան կշարունակի Անգլիայում

Կենտրոնական պաշտպան Քրիստիան Մոսկերան «Վալենսիայից» տեղափոխվում է «Արսենալ»։ Այս մասին հայտնել է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ բոլոր կողմերը համաձայնության են եկել գործարքի շուրջ, սակայն պաշտոնական քայլերը դեռ առջևում են։ Տրանսֆերի գումարը կկազմի 15 միլիոն եվրո՝ գումարած բոնուսային վճարումները (ընդհանուր գումարը չի գերազանցում 20 միլիոն եվրոն)։

Ընդգծվում է, որ Մոսկերան ինքը միայն ցանկանում էր տեղափոխվել «Արսենալ», որի հետ նա այժմ կկնքի երկարաժամկետ պայմանագիր։ 2024/25 մրցաշրջանում Մոսկերան խաղադաշտում է հայտնվել 41 խաղում՝ հաշվի առնելով բոլոր մրցաշարերը, և խփել է մեկ գոլ։ Անգլիական Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանը մեկնարկում է օգոստոսի 15-ին։