Լուիս Էնրիկեն՝ ՊՍԺ-ի ֆուտբոլիստի հետ բախման մասին

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն անդրադարձել է «Չելսիի» հարձակվող Ժոաու Պեդրուի հետ տեղի ունեցած միջադեպին և փարիզյան ակումբի պարտությանը աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում։

«Սկզբից ի վեր խաղն անցավ մեզ համար բարդ պայմաններում։ «Չելսին» լի էր էներգիայով, և Քոուլ Պալմերը փայլեց։

Խաղավերջում մի իրավիճակ ստեղծվեց, որն, իմ կարծիքով, հնարավոր էր կանխել։ Իմ առաջնահերթ նպատակը խաղացողներին հանգստացնելն էր։ Սակայն ամեն ինչ չստացվեց այնպես, ինչպես պետք է։ Վերջում որոշ բախումներ եղան, և ես փորձեցի միջամտել, որպեսզի խուսափենք հետագա լարվածությունից։

Տեսա, թե ինչպես է Մարեսկան էլ ինչ-որ մեկին հրում… Ես խնդիր չունեմ իմ էմոցիաները վերահսկելու հարցում, պարզապես փորձում էի չեզոքացնել իրավիճակը։ Կրկնում եմ՝ այդ ամենը հնարավոր էր կանխել։ Դա լավագույն տարբերակը չէր, բայց ավելացնելու ոչինչ չունեմ»,- հայտարարել է Էնրիկեն, ում խոսքը մեջբերում է Marca-ն։

Նշենք, որ հանդիպման ավարտից հետո դաշտում քաշքշուկ առաջացավ երկու թիմերի խաղացողների միջև։ Այդ պահին Լուիս Էնրիկեն միջամտեց՝ գետնին տապալելով «Չելսիի» հարձակվող Ժոաու Պեդրուին։