«Բարսելոնան» հետաքրքրված է Մյունխենի «Բավարիայի» եզրային հարձակվող Բրայան Սարագոսայի ծառայություններով։ Այդ մասին հայտնում է El Chiringuito TV-ն։
Կատալոնական ակումբը կապ է հաստատել 23-ամյա իսպանացի ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ։ Վերջինս նույնպես ցանկանում է լքել «Բավարիան» և միանալ «Բարսելոնային»։
Սարագոսան գերմանական գրանդ էր տեղափոխվել 2024 թվականի հունվարին, սակայն ակումբի կազմում անցկացրած 7 խաղում աչքի չի ընկել գոլով կամ գոլային փոխանցմամբ։
Անցած մրցաշրջանի հիմնական մասը նա անցկացրել է իսպանական «Օսասունայում»՝ վարձակալության հիմունքներով։ Այդ ընթացքում մասնակցել է 28 հանդիպման, խփել 1 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։