Վիկտոր Գյոկերեսի գործակալները ժամանել են Լոնդոն

Կենտրոնական հարձակվող Վիկտոր Գյոկերեսը օրեցօր ավելի է մոտենում Լոնդոնի «Արսենալ» տեղափոխվելուն։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվողի գործակալները ժամանել են Լոնդոն՝ գործարքն ավարտելու համար։ Գյոկերեսը պետք է միայն բժշկական զննում անցնի և աշխատանքային պայմանագիր կնքի «զինագործների» հետ։

Ֆուտբոլիստը Անգլիայի մայրաքաղաք կժամանի տրանսֆերի վերջնական մանրամասների համաձայնեցումից անմիջապես հետո։ Վիկտորը «Սպորտինգում» խաղում է 2023 թվականից։ Ընդհանուր առմամբ, հարձակվողը Լիսաբոնի թիմի կազմում անցկացրել է 102 խաղ՝ խփելով 97 գոլ և կատարելով 28 գոլային փոխանցում։