Անգլիացի հարձակվող Ջեյմի Վարդին, ով «Լեսթերից» հեռանալուց հետո ազատ գործակալ է, պահանջարկ ունի տրանսֆերային շուկայում:
Fichajes-ի լրագրողների տվյալներով՝ 38-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են «Վալենսիան» և «Սանդերլենդը»: Երկու ակումբներն էլ թիրախավորում են ֆուտբոլիստին, քանի որ նրա տրանսֆերի համար հրաժարագնի կետ չի լինի:
Հիշեցնենք, որ Ջեյմին լքել է «Լեսթերը» 2024/2025 մրցաշրջանի ավարտից հետո: Հարձակվողը այս թիմում խաղացել է 2012 թվականից: Անցյալ մրցաշրջանում Վարդին մասնակցել է Պրեմիեր լիգայի 35 խաղի: Հարձակվողը խփել է ինը գոլ և կատարել չորս գոլային փոխանցում: