«Լիվերպուլը» Դարվին Նունյեսին փոխարինող է գտել

Հայտնի է դարձել, թե որ հարձակվողի հետ կարող է պայմանագիր կնքել «Լիվերպուլը», եթե Դարվին Նունյեսը հեռանա։

Լրագրող Սեբաստիան Վիդալի խոսքով՝ «Լիվերպուլը» վերջին 72 ժամվա ընթացքում մի քանի անգամ կապ է հաստատել «Լայպցիգի» հարձակվող Բենջամին Շեշկոյի ներկայացուցիչների հետ, իսկ վերջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել այսօր առավոտյան։

Ըստ որոշ տեղեկությունների՝ «Լայպցիգը» Շեշկոյի համար պահանջում է գրեթե 90 միլիոն եվրո։ «Լիվերպուլը» լրջորեն հետաքրքրված է խաղացողով՝ որպես Նունյեսի հնարավոր փոխարինող։ Անցյալ մրցաշրջանում 22-ամյա սլովենացին մասնակցել է 45 խաղի բոլոր մրցաշարերում, խփել է 21 գոլ և կատարել վեց գոլային փոխանցում։