Լամին Յամալը Հանս-Դիտեր Ֆլիկից թուլյտվություն է խնդրել ծննդյան երեկույթ կազմակերպելու համար

Հուլիսի 13-ին «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը նշեց իր 18-ամյակը։ Այս առիթով խաղացողը երեկույթ է կազմակերպել, որին հրավիրված էին բազմաթիվ հյուրեր, այդ թվում՝ տարբեր հայտնիներ։

Լրագրող Վիկտոր Նավարոյի խոսքով՝ նա թույլտվություն է խնդրել գերմանացի մասնագետ Հանս-Դիտեր Ֆլիկից, իսկ «կապտանռնագույններիի» գլխավոր մարզիըչ  թույլ է տվել երիտասարդ աստղին անցկացնել նման միջոցառում, բայց մեկ պայման է դրել. Լամինը պետք է երկուշաբթի օրը վերադառնա լիարժեք մարզման։

Մինչև իր 18-ամյակը Յամալը հասցրել է 106 խաղ անցկացնել «Բարսելոնայի» հիմնական թիմի կազմում բոլոր մրցաշարերում՝ խփելով 25 գոլ և կատարելով 34 գոլային փոխանցում։