Կարևոր տեղեկություն Իթան Նվաներիի ապագայի վերաբերյալ

«Արսենալը» ավարտին է հասցնում հարձակվողական կիսապաշտպան Իթան Նվաներիի պայմանագրի երկարաձգումը։ Կողմերը որոշակի դժվարություններ են ունեցել բանակցությունների ընթացքում, որոնք, կարծես, վերջնականապես լուծվել են։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի թարմացված տեղեկությունների համաձայն՝ 18-ամյա ֆուտբոլիստը շատ մոտ է նոր պայմանագիր կնքելուն։ «Արսենալը» հույս ունի, որ մի քանի օրվա ընթացքում լիարժեք համաձայնության կհասնի։

Իթան Նվաներիի ներկայիս պայմանագիրը «Արսենալի» հետ ուժի մեջ է մինչև հաջորդ ամառ։ Խաղացողը լոնդոնյան գչանդի հիմնական թիմի կազմում անցկացրել է 39 խաղ բոլոր մրցաշարերում՝ խփելով ինը գոլ և կատարելով երկու գոլային փոխանցում։