Զեպ Բլատեր․ «Զարմանալի է, որ ՖԻՖԱ-ն որևէ քայլ չի անում դրան հակազդելու համար»

ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Զեպ Բլատերը համոզված է, որ ֆուտբոլը պարտվել է Սաուդյան Արաբիային։ Ինչպես հայտնում է The Athletic-ը, շվեյցարացի պաշտոնյան հայտարարել է․

«Մենք ֆուտբոլը պարտվեցինք Սաուդյան Արաբիային։ Նրանք առաջարկեցին խաղ, որը ընդունվեց։ Զարմանալի է, որ ՖԻՖԱ-ն որևէ քայլ չի անում դրան հակազդելու համար»։

Բլատերը քննադատել է նաև աշխարհի ակումբային առաջնության անցկացումը՝ նշելով ֆուտբոլիստների գերծանրաբեռնվածությունը և առողջության համար վտանգավոր պայմանները․

«Այս մրցաշարում խաղերն անչափ շատ են։ Նույն ֆուտբոլիստներն ու ակումբները անընդհատ տառապում են՝ առանց բավարար հանգստի։ Բացի այդ, մրցաշարի ընթացքում տիրող ծայրահեղ շոգը լուրջ վտանգ է ներկայացնում առողջության համար»։

Նշենք, որ 89-ամյա Զեպ Բլատերը գլխավորել է ՖԻՖԱ-ն 1998-ից մինչև 2015 թվականը։