Կատալոնական «Բարսելոնան» ընդունել է որոշում Ֆերմին Լոպեսի ապագայի վերաբերյալ և վճռել է պահել խոստումնալից կիսապաշտպանին թիմում, հաղորդում է AS-ը։
Չնայած «Չելսիի»՝ 75 միլիոն եվրո արժողությամբ առաջարկին, «կապտանռնագույնները» հրաժարվել են քննարկել Ֆերմինի վաճառքը։ Գերմանացի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը վստահում է 22-ամյա ֆուտբոլիստին և նրան տեսնում է որպես առանցքային խաղացող առաջիկա մրցաշրջանում։
Լոպեսը «Բարսելոնայի» կազմում արդեն հասցրել է մասնակցել 88 հանդիպման, որոնցում դարձել է 19 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։