FIFA Club World Cup. Առաջին խաղակեսից հետո «Չելսին» հաղթում է ՊՍԺ-ին 🎥

Աշխարհի ակումբային առաջնության եզրափակչի «Չելսի» – ՊՍԺ խաղի առաջին խաղակեսն ավարտվեց 3-0 հաշվով՝ անգլիական ակումբի առավելությամբ։

Խաղի հաշիվը 22-րդ րոպեին բացեց Քոուլ Պալմերը և 30-րդ րոպեին նա հաշիվը դարձրեց 2-0։ Ժոաու Պեդրոն 43-րդ րոպեին խաղի հաշիվը դարձրեց 3-0։