Մադրիդի «Ռեալում» լրջորեն վերանայում են Վինիսիուս Ժունիորի ապագան ակումբում, գրում է Fichajes-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնությունում բրազիլացու անկայուն ելույթները հիասթափեցրել են ղեկավարությանը, և այժմ Վինիսիուսը այլևս չի համարվում անձեռնմխելի խաղացող։
«Արքայական ակումբը» պատրաստ է լսել 150 միլիոն եվրոյից սկսվող առաջարկներ հարձակվողի տրանսֆերի շուրջ։
2024/25 մրցաշրջանում 25-ամյա Վինիսիուսը մասնակցել է 58 խաղի, խփել է 22 գոլ և կատարել 19 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թ. ամառը։