Անվանի բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն կփոխի ակումբային գրանցումը՝ տեղափոխվելով Կատարի առաջատար ակումբներից մեկը՝ «Ալ Սադ», հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Ալ Ահլիի» և «Ալ Սադի» միջև տրանսֆերի վերաբերյալ բոլոր պայմանավորվածությունները արդեն կայացած են, սակայն գործարքի ֆինանսական կողմը դեռևս չի հրապարակվել։ Ֆիրմինոն Սաուդյան Արաբիայի ակումբի հետ պայմանագիր ուներ մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը։
33-ամյա հարձակվողը «Ալ Ահլիին» էր միացել 2023 թվականի հուլիսին և այդ ընթացքում մասնակցել է 65 հանդիպման՝ դառնալով 21 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։ Նա նաև օգնել է ակումբին 2025 թվականին նվաճել Ասիայի Չեմպիոնների լիգայի տիտղոսը։