Իտալական «Ատալանտան» դիտարկում է վրացի հարձակվող Ժորժ Միկաուտաձեին ֆրանսիական «Լիոնից» ձեռք բերելու հնարավորությունը։
Հարձակվողը Լիոնի հետ պայմանագիր ունի մինչև 2028 թվականը, սակայն «Բերգամասկիները» պատրաստ են վճարել պահանջվող հրաժարագինը, ըստ Նիկոլո Շիրայի։
2024/2025 մրցաշրջանում Միկաուտաձեն բոլոր ակումբային մրցաշարերում անցկացրել է 47 խաղ, խփել 17 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։ 24-ամյա Վրաստանի հավաքականի խաղացողի շուկայական արժեքը կազմում է 22 միլիոն եվրո։ «Լիոնը» վերջերս խուսափեց դուրս մնալուց և պահպանեց իր տեղը ֆրանսիական Լիգա 1-ում։