«Ռեալ Մադրիդը» դեռևս համաձայնության չի եկել հարձակվող Վինիսիուսի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ։
Լրագրող Միգել Դիասի խոսքով՝ բրազիլացին իրեն հարմարավետ չի զգում իր նոր դիրքում։
ՊՍԺ-ի հետ Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի պարտված խաղում (0-4) հարձակվողը, որի սիրելի դիրքը հարձակման ձախ եզրն է, խաղացել է աջ կողմում և փոխարինվել է 65-րդ րոպեին։
Նախկինում հաղորդվել էր, որ նա խոշոր առաջարկ ունի սաուդյան ակումբից՝ 960 միլիոն եվրոյի չափով՝ հինգ տարվա պայմանագրով։
Վինիսիուսի ներկայիս պայմանագիրը «Ռեալ Մադրիդի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականը։