Ջանլուիջի Դոննարուման կարող է շարունակել իր կարիերան Անգլիայում

ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման կարող է շարունակել իր կարիերան «Չելսիում»։

L’Equipe-ի տվյալներով՝ լոնդոնյան ակումբը հետաքրքրված է իտալացի դարպասապահի ծառայություններով։

Դոննարումայի ներկայիս պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը։

Աղբյուրի տվյալներով՝ ՊՍԺ-ն մի քանի ամիս բանակցություններ է վարել ֆուտբոլիստի շրջապատի հետ՝ պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ։ Խաղացողն ինքը կորոշի իր ապագան ակումբային աշխարհի առաջնության ավարտից հետո։