Լիոնել Մեսսին դարձել է MLS-ի պատմության առաջին ֆուտբոլիստը, ով կարողացել է հինգ խաղ անընդմեջ դուբլ գրանցել, տեղեկացնում է AOL-ը։
Նախքան «Նեշվիլիի» դեմ խաղը (2-1), արգենտինացի հարձակվողը երկուական գոլ էր խփել նաև «Մոնրեալ Իմփեքթի» հետ երկու հանդիպումներում (4-1 և 4-2), «Քոլամբուս Քրյուի» (5:1) և «Նյու Ինգլենդ Ռեվոլյուշնի» (2:1) դեմ խաղերում։
38-ամյա Մեսին ներկայումս 16 գոլով գլխավորում է MLS-ի ռմբարկուների ցուցակը։