«Ռեալ Մադրիդը» և «Լիվերպուլը» կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով

«Լիվերպուլը» քննարկում է կենտրոնական պաշտպան Իբրահիմ Կոնատեին «Ռեալ Մադրիդի» հարձակվող Ռոդրիգոյի հետ փոխանակելու տարբերակը։

Միևնույն ժամանակ, «Լիվերպուլը» պատրաստ է «Լոս Բլանկոսին» վճարել լրացուցիչ 35 միլիոն եվրո։ Այս մասին հայտնում է Defensa Central-ը։

Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբը սկսել է լրջորեն քննարկել այս գործարքը՝ իմանալով իսպանական գրանդի կողմից ֆրանսիացի ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրության մասին։

Սակայն ընդգծվում է, որ «Ռեալը» կպահանջեր ավելի քան 35 միլիոն եվրո, եթե «Լիվերպուլը» պաշտոնական առաջարկ աներ Ռոդրիգոյի տրանսֆերի համար։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Կոնատեն հրաժարվել է երկարաձգել իր պայմանագիրը «Լիվերպուլի» հետ, որն ավարտվում է 2026 թվականի ամռանը։