«Ֆիորենտինայի» դարպասապահ Պիետրո Տերաչանոն մոտ է «Միլան» տեղափոխվելուն։ Այս մասին հայտնել է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Միլանը» արդեն համաձայնեցրել է անձնական աշխատանքային պայմանագրի պայմանները 35-ամյա իտալացու հետ։ Դարպասապահը, ինչպես սպասվում է, ակումբի հետ կկնքի երկու մրցաշրջանի պայմանագիր։ Տերաչանոն «Ֆիորենտինայում» խաղում է 2019 թվականից։
Այս ընթացքում դարպասապահը բոլոր մրցաշարերում անցկացրել է 156 խաղ, բաց է թողել 185 գոլ և կարողացել է 43 անգամ անվնաս պահել դարպասը։ Հեղինակավոր Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով՝ Տերաչանոյի արժեքը կազմում է մեկ միլիոն եվրո։