ՊՍԺ-ն կարծում է, որ «Ռեալ Մադրիդի» հարձակվող Կիլիան Մբապպեի ժամանումից հետո առաջացած խաղի խնդիրները լիովին կանխատեսելի էին։ Այս մասին հայտնում է Footmercato-ն՝ հղում անելով Cadena Ser-ին։
Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ն կարծում է, որ ակումբը լուծել է խնդիրը՝ բաժանվելով Մբապպեից և այդ խնդիրը փոխանցել «Ռեալ Մադրիդին»։
Նշվում է, որ այժմ ֆրանսիական գրանդը տեսնում է, որ «սերուցքայինները» բախվում են նույն դժվարություններին, որոնք ունեին, երբ Մբապպեն թիմում էր։
Հարձակվողը մադրիդյան ակումբ է տեղափոխվել 2024 թվականի ամռանը։ Անցյալ մրցաշրջանում «Ռեալը» նվաճել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և Միջմայրցամաքային գավաթը։