«Ֆեներբահչեն» հետաքրքրված է ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի և պաշտպան Միլան Շկրինիարի ծառայություններով։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ թուրքական ակումբը կկենտրոնանա այս գործարքների վրա հարձակվող Ջոն Դյուրանի և պաշտպան Արչի Բրաունի տրանսֆերներից հետո։
30-ամյա Շկրինիարը 2024/25 մրցաշրջանի երկրորդ կեսին վարձավճարով անցկացրել է «Ֆեներբախչեում»։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։
29-ամյա Ասենսիոն, որի արժեքը գնահատվում է 20 միլիոն, անցյալ մրցաշրջանի երկրորդ կեսը վարձավճարով անցկացրել է «Ասթոն Վիլայում»։