«Բարսելոնան» հետաքրքրված է «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասի և «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Մարկուս Ռեշֆորդի ծառայություններով։
«Բլաուգրանան» ստիպված կլինի ընտրություն կատարել կոլումբիացու և անգլիացու միջև, սակայն լրագրող Լուիս Ռոխոյի խոսքով՝ երկուսին էլ հրավիրելու տարբերակը նույնպես չի բացառվում։ Կատալոնական ակումբը թույլ է տալիս նման սցենար՝ չնայած ֆինանսական դժվարություններին։
Transfermarkt-ը 28-ամյա Դիասի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո, իսկ 27-ամյա Ռեշֆորդի տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո։
Նախկինում Նիկո Ուիլյամսը համարվում էր «Բարսելոնայի» համար առաջնահերթ տարբերակ, սակայն իսպանացին որոշեց մնալ «Ատլետիկ Բիլբաոյում» և կնքել նոր երկարաժամկետ պայմանագիր։