«Մանչեսթեր Յունայթեդը» նպատակ ունի ձեռք բերել «Չելսիի» հարձակվողին

«Չելսիի» հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը կարող է կարիերան շարունակել մեկ այլ անգլիական ակումբում, ըստ լրագրող Նաբիլ Ջելիթի։

Աղբյուրի համաձայն, «Ասթոն Վիլան» և «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված են 24-ամյա հարձակվողի հետ պայմանագիր կնքելով։ «Թոշակառուները» իրենց ֆուտբոլիստին գնահատում են 70 միլիոն եվրո։

Ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2033 թվականի կեսերը։

2024/2025 մրցաշրջանում Ջեքսոնը անցկացրել է 37 հանդիպում, դառնալով՝ 13 գոլի և վեց գոլային փոխանցման հեղինակ։