«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ջեյդոն Սանչոն կարող է շարունակել իր կարիերան «Յուվենտուսում»։
Ըստ Նիկոլո Շիրայի՝ «Յուվենտուսը» մտադիր է 15 միլիոն եվրոյի առաջարկ անել անգլիական գրանդին 25-ամյա ֆուտբոլիստի համար, որը չի մտնում թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի ծրագրերի մեջ։
Նշվում է, որ Սանչոն պատրաստ է հաջորդ քայլը կատարել իր կարիերայում։ Սանչոն անցյալ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է Լոնդոնի «Չելսիում»։ Նա խաղացել է 41 խաղ, խփել է հինգ գոլ և կատարել տասը գոլային փոխանցում։