Մարկ Կասադոն կարող է տեղափոխվել անգլիական գրանդ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Մարկ Կասադոն դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային նպատակներից մեկը։

21-ամյա ֆուտբոլիստը չի ցանկանում հեռանալ, բայց «Բլաուգրանան» հավանաբար կքննարկի նրան վաճառելու հնարավորությունը ֆինանսական դժվարությունների պատճառով։

Mundo Deportivo-ի տվյալներով՝ «Կարմիր սատանաները» իսպանացուն դիտարկում են որպես Մանուել Ուգարտեի մրցակից պաշտպանական կիսապաշտպանությունում։

Մարկ Կասադոի պայմանագիրը ներառում է 100 միլիոն եվրոյի հրաժարագնի կետ, մինչդեռ Transfermarkt-ում նրա արժեքը 30 միլիոն եվրո է։

Ֆուտբոլիստի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառը։