«Միլանը» վաղը կհայտարարի խոշոր տրանսֆերի մասին

39-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, ով հեռացել է «Ռեալ Մադրիդից», մոտ է իտալական Ա Սերիա տեղափոխվելուն։ Խորվաթ կիսապաշտպանը պայմանագիր կկնքի «Միլանի» հետ։

Ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոյի խոսքով՝ երկուշաբթի՝ հուլիսի 14-ին, կիսապաշտպանը կստորագրի պայմանագիր իտալական գրանդի հետ և կներկայացվի որպես «Միլանի» նորեկ։

Հիշեցնենք, որ Մոդրիչը «Արքայական ակումբում» խաղում է 2012 թվականից։ Մադրիդյան գրանդի կազմում Լուկան նվաճել է «Ոսկե գնդակը»։ Անցյալ մրցաշրջանում կիսապաշտպանը «Լոս Բլանկոսի» կազմում մասնակցել է 62 խաղի՝ խփելով չորս գոլ և կատարելով ինը գոլային փոխանցում։