Լիոնել Մեսսին սահմանել է պատմական ցուցանիշ MLS-ում

«Ինտեր Մայամիի» 38-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին MLS-ի «Նեշվիլի» դեմ խաղում (2-1) դուբլ է ձևակերպել՝ սահմանելով նոր եզակի նվաճում, որը լիգայի պատմության մեջ նախկինում ոչ ոքի չի հաջողվել։

Այս մասին հայտնում է MLS-ի մամուլի ծառայությունը։

Աղբյուրի համաձայն՝ Մեսսին դարձել է լիգայի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը հինգ անընդմեջ խաղում խփել է երկու կամ ավելի գոլ։ Նախկինում նա նաև առաջինն էր, որ նման վիճակագրություն գրանցել է չորս անընդմեջ խաղում։

Հիշեցնենք, որ Մեսսին երկու գոլ և մեկ գոլային փոխանցում ունի «Կլեբ դը Ֆուտ» Մոնրեալի դեմ խաղում (4-1), դուբլ՝ «Կոլամբուս Քրյուի» դեմ խաղում (5-1), 2+1՝ նույն Մոնրեալի հետ խաղում (4-2), ինչպես նաև երկուական գոլ՝ «Նյու Ինգլենդ Ռևոլյուշն» և «Նեշվիլ» (2-1) դեմ խաղերում։

Այսպիսով, Մեսսին 2025 թվականի մայիսի 25-ից ի վեր Հյուսիսային Ամերիկայի մրցաշարերի հինգ խաղում խփել է 10 գոլ և կատարել յոթ գոլային փոխանցում։