Խորվաթ կիսապաշտպան և 2018 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր Լուկա Մոդրիչը հրաժեշտ է տվել «Ռեալ Մադրիդին», որտեղ անցկացրել է իր կարիերայի մեծ մասը։
39-ամյա կիսապաշտպանը լքել է մադրիդյան ակումբը պայմանագրի ժամկետի լրանալու պատճառով և պատրաստվում է միանալ «Միլանին»։
«Իմ տունը 13 տարի։ Իմ տունը հավերժ։ Ես չեմ ասում հրաժեշտ, ես ասում եմ. «Կհանդիպենք հետո»», – գրել է Մոդրիչը սոցիալական ցանցերում։
Լուկա Մոդրիչը «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականից և ակումբի հետ նվաճել է 28 տիտղոս։