«Ինտեր Մայամին» MLS-ի առաջնության կանոնավոր խաղում տանը 2-1 հաշվով հաղթեց «Նեշվիլին»։
Տանտերերի կազմից դուբլի հեղինակ դարձավ Լիոնել Մեսսին, իսկ հյուրերի միակ գոլը հեղինակեց Հանի Մուխտարին։
Այս խաղից հետո «Ինտեր Մայամին» MLS-ի մրցաշարային աղյուսակում 38 միավորով հինգերորդ տեղում է, իսկ «Նեշվիլը»՝ 41 միավորով երրորդ տեղում։