«Արսենալը» առաջընթաց է գրանցել 18-ամյա հարձակողական կիսապաշտպան Իթան Նվաներիի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցություններում։
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ ակումբը ֆուտբոլիստին ներկայացրել է թիմում նրա դերի երկարաժամկետ տեսլական և քննարկել է խաղաժամանակի ավելացման հեռանկարը։
Իթան Նվաների «Արսենալի» սան է, ով 39 խաղ է անցկացրել առաջին թիմի կազմում, խփել ինը գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։