Գրանիտ Ջական կարող է տեղափոխվել Իտալիա

«Յուվենտուսի» ղեկավարությունը փորձում է առաջ շարժվել «Բայերի» կիսապաշտպան Գրանիտ Ջակայի հետ պայմանագիր կնքելու հարցում։

Այս մասին հայտնում է Football Italia-ն։

Աղբյուրի համաձայն՝ Ջական բանակցություններ էր վարում «Միլանի» հետ, բայց հիմա կա հնարավորություն, որ նա կընտրի «Յուվենտուսին»։

Ֆուտբոլիստի աշխատավարձի պայմանները (մեկ մրցաշրջանում 3․5 միլիոն եվրո) նույնպես խնդիր չեն թվում թուրինյան ակումբի համար։

Գրանիտ Ջական նախորդ մրցաշրջանում անցկացրել է 49 հանդիպում՝ խփելով 2 գոլ և կատարելով 7 գոլային փոխանցում։