Ժոաու Պալինյան կարող է վերադառնալ ԱՊԼ

Պորտուգալացի կիսապաշտպան Ժոաու Պալինյան, որի իրավունքները պատկանում են «Բավարիային», կարող է վերադառնալ Պրեմիեր Լիգա։

Give me Sport-ի տվյալներով՝ Լոնդոնի «Թոթենհեմը» հետաքրքրված է 30-ամյա կիսապաշտպանի տրանսֆերով։ «Թոթենհեմը» ցանկանում է ձեռք բերել մի ֆուտբոլիստի, ով չի կարողացել իրեն ապացուցել գերմանական գրանդում։

Պալինյայի շուկայական արժեքը գնահատվում է 30 միլիոն եվրո, իսկ նրա աշխատանքային պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։

2024/2025 մրցաշրջանում կիսապաշտպանը գերմանական Բունդեսլիգայում անցկացրել է 17 խաղ։ Պորտուգալացին ստացել է երկու դեղին քարտ և մեկ անգամ հեռացվել խաղադաշտից։