Աշխարհի չեմպիոնը կարող է տեղափոխվել «Ռեալ Մադրիդ»

Արգենտինայի ազգային հավաքականի և «Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքսիս Մաքալիստերը կարող է տեղափոխվել «Ռեալ Մադրիդ»։

MadridXtra-ի տվյալներով՝ «Արքայական» ակումբը ցանկանում է ամրապնդել իր պաշտպանությունը արգենտինացի կիսապաշտպանով, սակայն «Լոս Բլանկոսը» չի գոհանում «Մերսիսայդցիների» կողմից սահմանված հրաժարագնի կետից։

«Լիվերպուլը» մտադիր է Մաքալիստերի վաճառքից ստանալ 100 միլիոն եվրո։ «Ռեալ Մադրիդը» պատրաստ չէ վճարել նման գումար։

Նախորդ մրցաշրջանում Մաքալիստերը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 35 խաղ։ Կիսապաշտպանը խփել է հինգ գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։