«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ջեյդոն Սանչոն կարող է շարունակել իր կարիերան «Յուվենտուսում», հաղորդում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրինյան ակումբը 25-ամյա անգլիացու համար առաջարկել է 10 միլիոն եվրո և 5 միլիոն բոնուս։
Սանչոն 2024/25 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Չելսիում», որտեղ թիմի հետ նվաճեց Կոնֆերենցիայի Լիգան՝ խփելով 2 գոլ և կատարելով 5 գոլային փոխանցում մրցաշարում։