Վինիսիուսի և «Ռեալի» միջև նոր պայմանագրի շուրջ բանակցությունները փակուղի են մտել

Վերջին շաբաթների ընթացքում բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի և «Ռեալ Մադրիդի» միջև նոր պայմանագրի շուրջ բանակցությունները փակուղի են մտել, հաղորդում է El Chiringuito-ն։

Աղբյուրի համաձայն՝ նոր աշխատանքային պայմանագիրը կազմվել է մի քանի ամիս առաջ։ Նախատեսվում էր, որ այն կստորագրվի նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ։ Սակայն «Լոս Բլանկոսը» կապ չի հաստատել Վինիսիուսի հետ այս գործարքի վերաբերյալ և չի շտապում շարունակել բանակցությունները։

Սաուդյան Արաբիայի ակումբները դեռևս հետաքրքրություն են ցուցաբերում բրազիլացի հարձակվողի նկատմամբ։ Վինիսիուսին պատրաստ է առաջարկել հնգամյա պայմանագիր, որի համաձայն ֆուտբոլիստը կարող է վաստակել 830 միլիոն ֆունտ։