Դարպասապահ Ջանլուիջի Դոննարումայի ապագան մնում է անորոշ և, հետևաբար, քննարկման փուլում է։ Իտալացու գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ լրանում է մեկ տարի անց, և երկարաձգման բանակցությունները դժվար են ընթանում։
Ինչպես հաղորդում է L’Equipe-ը, Անգլիայի Պրեմիեր լիգայի երեք ակումբներ՝ «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրություն են ցուցաբերում Դոննարումայի նկատմամբ։
Ընդհանուր առմամբ, Ջանլուիջի Դոննարումման ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 160 խաղ, որոնցում բաց է թողել 153 գոլ։ ՊՍԺ-ն այժմ պատրաստվում է Աշխարհի ակումբային առաջնության եզրափակչին։ Կիրակի օրը Լուիս Էնրիկեի թիմը կխաղա «Չելսիի» դեմ՝ գավաթի համար պայքարում։